Սահմանադրական դատարանը հայտնել է, որ Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ:
«Քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև սահմանադրական դատարանների և այլ դատարանների միջև փոխհարաբերություններին:
- ԲՀԿ-ն նախաձեռնում է ստորագրահավաք` Սահմանադրական դատարան դիմելու համար
- Հայաստան դաշինքի վերջին հույսը Սահմանադրական դատարանում է մեռնելու
Ամփոփելով թեմատիկ քննարկումները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան ընդգծել են մասնագիտական նմանատիպ ձևաչափերի կազմավորման անհրաժեշտությունը և սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: