Հոկտեմբերի 15-ին Մատենադարանի Facebook-ի էջից տեղեկացել ենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Մաշտոցյան Մատենադարան։
- Իրաքի խորհրդարանականներն այցելել են Մատենադարան և Կապույտ մզկիթ
- Աբդու Սալամ Դիալլոն Մատենադարանում ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը
«Հյուրը շրջայց է կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, այնուհետև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույց է կայացել հայ-ֆրանսիական գիտամշակութային համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։