fbpx
Սպորտ

Հիասթափված ենք, որ չկարողացանք գոնե մեկ գնդակ խփել․ Պոչետինոն՝ ակումբի պարտության մասին

Մենք շատ հիասթափված ենք, որ 90 րոպեում չկարողացանք գոնե մեկ գնդակ խփել: Այս մասին ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն՝ ամփոփելով Անգլիայի լիգայի գավաթի երրորդ փուլի «Կոլչեսթերի» հետ հանդիպումը:

«Կոլչեսթերը» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, ու մեզ համար չափազանց բարդ էր: Մենք շատ հիասթափված ենք, որ 90 րոպեում չկարողացանք գոնե մեկ գնդակ խփել:

Նրանք նույն եղանակով հաղթեցին նաև «Քրիսթալ Փելեսին»: Մենք շատ էինք ցանկանում հաղթել, բայց պարտվեցինք: Հենց սա է լիգայի գավաթի գեղեցկությունը, քանի որ այն միշտ անակնկալներ է մատուցում»,-ասել է Պոչետինոն։ Այս մասին հայտնում է BBC-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ