fbpx
Հասարակություն

Հրանտ Դինքի հիմնադրամի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով մեկնարկել է դատական նիստ

Ermenihaber-ի հաղորդամբ՝ սեպտեմբերի 11-ն Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Չաղլայանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է հայկական «Հրանտ Դինք» հիմնադրամի հասեցին հնչեցված սպառնալիքների գործով առաջին դատական նիստը։

Հրանտ Դինք հիմնադրամը ս․ թ․ մայիսի 27-ին և 28-ին Հրանտ Դինք ստացել էր գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված սպառնալիք:

Հիմնադրամը այս մասին գրավոր կերպով հաղորդել էր Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մի գիշեր անսպասելիորեն կգանք»:

Նշենք, որ այս կարգախոսը հնչեցվել է նաև մինչև 2007թ.-ի հունվարի 19-ը, երբ Հրանտ Դինքը սպանվեց Օգյուն Սամասթի ձեռքով։

Ավելի ուշ պարզվել էր սպառնալիք պարունակող նամակի հեղինակների ինքնությունը։ Ձերբակալվել էին Հուսեյին Աթեշը և Էրսին Բաշքանը, որոնց նկատմամբ հարուցվել է քրեական գործ մահվան սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով։

Այս հոդվածով Հյուսեին Աթեշի համար նախատեսվում է 7 տարի 6 ամսից մինչև 26 տարի 3 ամիս, իսկ Էրսին Բաշքանի դեպքում նախատեսվում է 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի ազատազրկում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ