Վիկտոր Օրբանի խորհրդականը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետը դեմ է արտահայտվել խառը ռասայի ժողովուրդներ ընդունելուն։
Ըստ հունգարական լրատվամիջոցների՝ Ժուզա Հեգեդուսը, ով 20 տարի ճանաչում է ազգայնական Օրբանին, ելույթը որակել է որպես «մաքուր նացիստական տեքստ»:
Օսվենցիմում Հոլոքոստը վերապրածների միջազգային կոմիտեն այդ ելույթը «հիմար և վտանգավոր» է անվանել:
Հունգարիայի վարչապետի խոսնակը ասել է, որ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել հայտարարությունը:
Վիկտոր Օրբանն ասել է, որ եվրոպական ժողովուրդները իրավունք ունենան ազատորեն ամուսնանալ միմյանց հետ, բայց այլ օտարերկացիների հետ ամուսնությունները երկիրը դարձրել է «խառը ցեղերի աշխարհ»:
Հունգարիայի խոշորագույն հրեական խումբը նույնպես դատապարտել է այդ ելույթը և ցանկություն է հայտնել հանդիպել վարչապետի հետ:
