ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ին, ժամը 16։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։24-ին։
Այրվել են Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (60 քմ) և մյուս տան տանիքի փայտյա եզրագիծը (11 գմ)։