fbpx
Աշխարհ

Հռոմի պապը կգլխավորի խաչերթը

Զատկից առաջ խաչերթը 55 տարի անց առաջին անգամ անցկացվել է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում, այն մինչ այց անցակցվել էր Կոլիզեումի պատերի մոտ:

Երթը գլխավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ խաչը տանելու են 5-ական մարդուց կազմված երկու խմբեր:

Երթը սկսվելու է հրապարակի կենտրոնում գտնվող կոթողի մոտից, այնուհետև կշարունակվի ծածկի տակ, որտեղ որ տեղադրված կլինի հռոմեական Սան Մարչելո եկեղեցուց խաչելությունը, որը, ավանդույթի համաձայն, XVI դարում քաղաքն ազատել է ժանտախտի համաճարակից:

Համավարակի պատճառով խաչերթն անցկացվելու է առանց հավատացյալների, այն ամբողջ աշխարհում կցուցադրվի մի քանի հեռուստաալիքների ուղիղ եթերում, ինչպես նաև համացանցային ալիքներով, ներառյալ Vatican News պորտալով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ