New In Chess Classic․ Ի՞նչ ելք ունեցավ Արոնյան-Մամեդյարով դիմակայությունը

Ամենադիտվածներ

Grand Chess Tour. Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Ավարտվեց արագ շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Հայ շախմատիստը 3-րդ տեղի համար պայքարում էր Շաքրիար Մամեդյարովի հետ։ Առաջին հատվածում նա 2-2 խաղաց, բայց երկրորդ հատվածում՝ 3-րդ խաղից հետո 0,5-2,5 պարտվելու պայմաններում 4-րդ պարտիան չանցկացվեց, քանի որ դրա արդյունքը չէր կարող ազդել դիմակայության ելքի վրա։ Այսպիսով՝ Արոնյանը Մամեդյարովին պարտվեց ընդհանուր՝ 2,5-4,5 հաշվով ու զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Առաջին տեղի համար պայքարում էլ Մագնուս Կարլսենը մրցում էր Հիկարու Նակամուրայի հետ։ Դիմակայության առաջին հատվածում Կարլսենը հաղթել էր 3-1 հաշվով։ Երկրորդ հատվածն էլ ավարտվեց ոչ-ոքի։ Այսպիսով՝ Կարլսենը հռչակվեց մրցաշարի հաղթող։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ