Աշխարհ
21:45 29/05/2020

Ինչպե՞ս կաշխատեն «սոցիալական պղպջակները» Մեծ Բրիտանիայում. Channel4.com

Ակնկալվում է, որ հունվարին Մեծ Բրիտանիայի տարածքում սահմանափակումները կթեթևանան, բայց խիստ կանոնները կպահպանվեն:

Շոտլանդիայի կառավարությունն արդեն հայտարարել է նոր «սոցիալական պղպջակներ» ռազմավարության մասին` թույլ տալով  մարդկանց ավելի շատ շփում ունենալ միմյանց հետ: Եվ հավանական է, որ նմանատիպ ռազմավարություններ կկիրառվեն նաև Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում:

Ինչ են իրենցից ներկայացնում այդ  պղպջակները:

Այս պահի դրությամբ, սահմանափակման կանոնները մի փոքր տարբերվում են Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում: Ընդհանրապես, մարդկանց թույլատրվում է շփվել միայն իրենց ընտանիքի անդամների հետ: Սա արդեն նշանակում է, որ մարդիկ գտնվում են «պղպջակների» մեջ` իրենց բնակարաններում: Բայց այս նոր ռազմավարությունը թույլ կտա ընդլայնել այդ «պղպջակները»՝ զուգակցվելով մեկ այլ ընտանիքի հետ:

Օրինակ, եթե մարդիկ ուզենան շփվել իրենց հարազատների հետ, ովքեր ապրում են մոտակայքում, այս նոր ռազմավարության շնորհիվ դա հնարավոր կլինի։ Կարևորն այն է, որ այդ «պղպջակների» մեջ, բացի այդ տան անդամներից ուրիշ ոչ մեկի թույլ չտան մտնել:

Շոտլանդիայում նոր կանոնները ասում են, որ դուք կարող եք հանդիպել միայն դրսում՝ ութից ոչ ավելի խմբերով: Եվ հավանական է, որ նման կանոնները կկիրառվեն նաև Մեծ Բրիտանիայի մյուս քաղաքներում:

Սկզբում, նույնիսկ դրսում հանդիպելիս, «պղպջակները» կսահմանափակվեն՝ ընդամենը երկու ընտանիքով: Հետո, կառավարությունը կարող է թույլ տալ, որ մարդիկ ավելի շատ օգտագործեն իրենց «պղպջակները»: Օրինակ՝ երկու «պղպջակներ» կարող են միանալ և կազմել խումբ՝ բաղկացած չորս ընտանիքից։ Դեռևս հստակ չէ, թե ինչպես կիրականացվի այս մեխանիզմը, բայց արդեն որոշ ժամանակ է գործում է այլ երկրներում` ներառյալ Նոր Զելանդիան և Գերնսի կղզին, որը մտնում է բրիտանական թագավորության մեջ:

Ինչպե՞ս են «պղպջակները» օգտագործվում Գերնսիում։

FactCheck-ը զրույց է ունեցել Գերնսիի հանրային առողջության տնօրեն, դոկտոր Նիկոլա Բրինքի հետ, ով նշել է, որ «պղպջակները» կիրառվել են կղզում՝ զարմանալիորեն հաջող փորձարկում անցնելուց հետո։

«Այն, ինչ մարդիկանց մոտ բացակայում էր արգելափակման ժամանակ, սոցիալական կապն էր: Այնպես որ, մեզ համար մարտահրավերն այն էր, թե ինչպես մենք մեծացնենք մարդկանց շփումը, միևնույն ժամանակ պահպանել նրանց անվտանգությունը: Այսպիսով, մենք սկսեցինք այս «պղպջակների» մեթոդի կիրառումը»,- պարզաբանել Նիկոլա Բրինկին:

Գերնսիում «սոցիալական պղպջակների» կիրառումը օրենքով սահմանված չէ, բայց դոկտոր Բրինքն ասում է, որ առկա է մեծ պահանջարկ հասարակության կողմից։

«Մեկ բան, որ պարտադիր է՝ երկու «պղպջակ» ունենալն է։ Բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության հիման վրա: Ընտանիքը պետք է ունենա երկու «պղպջակ», որպեսզի հարկ եղած դեպքում կարողանաք մյուսը տրամադրել այն ընտանիքին, ում հետ որ հանդիպելու եք։ Սա հնարավորություն տվեց կղզուն անցնել ավելի մեծ սոցիալական փոխգործակցության: Այս մեխանիզմը  մարդկանց օգնեց հոգեբանորեն, օգնեց նրանց շփվել միմյանց հետ՝ պահպանելով իրենց առողջությունը և բարեկեցությունը: Եվ կարծում եմ, որ այստեղ պետք է հավասարակշռել մարդկանց նեղ ցանկությունները և վիրուսի փոխանցման հավանականությունը»,- նշել է նա:

Այս մեծանիզմը կիրառելիս պետք է հաշվի առնել շատ կարևոր մի փաստ՝ մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց «պղպջակներ»ի մյուս մարդիկ պահպանում են օրենքով սահմանված բոլոր կանոնները՝ ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը և ձեռքերի ախտահանումը:

Դոկտոր Բրինքը նշել է, որ խորհուրդ է տրվում չհանդիպել իրենց «պղպջակների» մարդկանց, նույնիսկ, եթե մի փոքր հիվանդ են: 

«Եթե վստահ չեք, որ դա մրսածություն է կամ այլ բան, զերծ մնացեք հանդիպումներից»,- ավելացրեց Բրինկին:

Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ Գերնսիում կյանքը բոլորովին այլ է, համեմատած Մեծ Բրիտանիայի մեծ մասի հետ, և ուստի քիչ հավանական է, որ «պղպջակների» մեթոդը այնտեղ կաշխատի նույն ձևով: 

Մեծ Բրիտանիայում, գուցե, ավելի դժվար լինի «պղպջակները» փակ պահել: Դոկտոր Բրինքն այս կապակցությամբ ասաց,- «Կղզու իրավասությունը տարբեր է. Կասկած չկա դրա մասին… Դա շատ արդյունավետ ձև է։ Այս պահին դա լավ է ծառայում մեզ: Բայց ես ինձ չեմ վերապահի ենթադրել, որ մենք ունենք մի բան, որը ուրիշ տեղ ևս կաշխատի»:

Ի՞նչ կլինի խոցելի խմբի մարդկանց հետ

Սա Միացյալ Թագավորության ռազմավարության հիմնական տարբերակիչն է Գերնսիի ռազմավարությունից:

Գերնսիում «պղպջակների» ռազմավարությունը հիմնված է անհատական ընտրության վրա, այնպես որ խոցելի մարդիկ պարտավոր են իրենց համար որոշում կայացնել, եթե ցանկանում են օգտվել այս միջոցից:

«Որոշ մարդիկ, ովքեր կարող է 80 տարեկան լինել և իրենց  թոռնիկներին տեսնելը շատ կարևորեն, ուստի այն, ինչ մենք ներկայացնում ենք, հենց նրանց համար է։ Եթե մարդը գտնվում է  ռիսկային կամ բարձր տարիքային խմբում, ապա նրանք պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ, պղպջակներն օգտագործելուց առաջ։ Մենք ուզում ենք փորձել և այն դարձնել անհատականացված յուրաքանչյուրի համար:

«Որոշ մարդիկ ուրախացել են, որ «փչելու են այս պղպջակները»: Մյուսների համար մտահոգության տեղիք է տվել»: Բայց նա բացատրեց. «Մենք չգիտենք, թե ինչքան ժամանակ կշարունակվեն այս սահմանափակումները, և տատիկներին մենք չենք կարող ասել,- «Տատիկներ դուք ստիպված եք ձեր թոռնիկներին վեց ամիս ևս չտեսնել», ինչը որոշ մարդկանց համար  շատ դժվար կլինի:

Այնուամենայնիվ, Շոտլանդիայի կառավարությունն արդեն սահմանափակել է խոցելի մարդկանց՝ «պղպջակներից» օգտվելու հնարավորությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ռիսկային խմբում գտնվող մարդիկ, ովքեր վիրուսից ամենաշատը կարող են տուժել, խնդրվում է շարունակել պահպանել ներկայումս առկա լրացուցիչ սահմանափակումները՝ ավելացնելով,- «Հատուկ վերահսկողություն կսահմանվի նաև նրանց, ովքեր չեն պաշտպանի սահմանված կանոնները, բայց ուժեղ ռիսկային գոտում են, օրինակ՝ 70-ից բարձր տարիք ունեցող մարդիկ, հղի կանայք և որոշակի բժշկական հսկողություն ունեցողները»:

Անհատներին, ում թույլատրվում է «պղպջակ կազմել», հարկ կլինի գտնել այն զույգին, որի հետ իրենց հարմարավետ են զգում և նախընտրում են նրանց հետ մեկուսացված մնալ: Օրինակ՝ մի ընտանիք, որտեղ մարդիկ աշխատում են տնից, գուցե հարմարավետ չզգան մի ընտանիքի հետ, որը պատրաստվում է աշխատել այլ տարածքում:

Հարկ է հիշել նաև, որ «սոցիալական պղպջակների» վերաբերյալ սահմանված կանոնները կարող են տարբեր լինել Անգլիայի, Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ