Իրանական հինգ զինված մոտորանավեր փորձել են կալանել բրիտանական նավթակիրը Հորմուզի նեղուցում: Դա նրանց չի հաջողվել, քանի որ միջամտել է նավթակրին ուղեկցող բրիտանական ռազմանավը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Իրանական կողմը բրիտանական նավթակրին հրահանգել է փոխել ուղղությունը և կանգ առնել իրանական տարածքային ջրերում:Բրիտանական ռազմանավը, սակայն, իր զենքերն ուղղել է իրանական մոտորանավերի ուղղությամբ՝ ստիպելով նրանց հեռանալ: