ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության աշխատակիցները խուզարակում են Սյունիքի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։
Այս մասին հայտնում է Tert.am-ին հայտնել է հենց Օհանջանյանը։
Նա ասել է, որ իրավապահներն իրենց ցույց են տվել խուզարկության վերաբերյալ դատարանի թույլտվությունը։
Օհանջանյանը նշել է, որ տեղյակ չէ, թե խուզարկությունն ինչ գործի շրջանակներում է տեղի ունենում։