Իռլանդական ընտանիքների 26%-ի մոտ առնվազն 3 երեխա է մեծանում: Այսպիսով Իռլանդիան Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության տվյալների համաձայն ԵՄ-ի ամենաբազմազավակ երկիրն է դառնում:
Իռլանդիային հաջորդում է Ֆինլանդիան. այնտեղ ընտանիքների 19%-ում երեք երեխա է մեծանում: Իսկ Ֆինլանդիան առաջ է անցնում Իռլանդիային 4 երեխաների մասնաբաժնով. այնտեղ նրանք 10% են կազմում, իսկ Իռլանդիայում՝ 9%:
3-րդ տեղը կիսում են Բելգիան և Ֆրանսիան. այստեղ ընտանիքների 18%-ում առնվազն երկու երեխա է մեծանում:
Ամենից քիչ բազմազավակ ընտանիքներ եղել են Բուլղարիայում (5%), Պորտուգալիայում (7%), Իսպանիայում և Իտալիայում (8%):
ԵՄ 47% ընտանիքներում միայն մեկ երեխա կա, երկու երեխա մեծացնում է ընտանիքների 40%-ը, իսկ երեք երեխա հանդիպում է միայն 13%-ի մոտ:
