fbpx
Սպորտ

Ջիբրալթար Մասթերս. Հրանտ Մելքումյանը 20-րդն է, Արոնյանը` 24-րդը

Ավարտվել է Ջիբրալթար Մասթերս միջազգային խոշոր և հեղինակավոր մրցաշարը:

10 հնարավորից վաստակելով 8.5 միավոր մրցաշարի հաղթող է դարձել Վլադիսլավ Արտեմևը: 8 միավորով 2-րդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանը: Նիկիտա Վիտյուգուվը 7.5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:

Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը վերջին տուրից առաջ ունեին 6.5-ական միավոր և հաղթանակի դեպքում կարող էին տեղ զբաղեցնել լավագույն եռյակում:

Սակայն վերջին տուրում Արոնյանը պարտվել է, իսկ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել:
Արդյունքում Մելքումյանը 7 միավորով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, իսկ Արոնյանը 6.5 միավորով հայտնվել է իր համար անսովոր 24-րդ հորիզոնականում:

Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը վաստակել է 4.5 միավոր:

Մրցաշարում ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 7-րդ տուրից հետո վաստակել էր 3.5 միավոր և չէր շարունակել հետագա պայքարը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ