Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, որի արդյունքնում մի շարք վնասվածքներ է ստացել Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության աշխատակից Բահրուզ Նասիմով Թափդըգ Օղլուն:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 28 քաղաքացի է մահացել, 120-ը՝ վիրավորվել։
Ականի վրա պայթելու դեպքեր լինում են հաճախակի և այս թիվը պարբերաբար աճում է։