fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառել Brexit-ի ժամկետի տեղափոխման հնարավորություն

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նշանակված է մարտի 29-ին, կարող է որոշ ժամանակով հետաձգվել, եթե դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի հավանությունն ստանա Brexit-ի ամսաթվից ոչ շատ առաջ: Այս մասին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտնել է Today ծրագրին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ, իրոք, եթե լինի այնպես, որ համաձայնագիրը հաստատենք մարտի 29-ից մի քանի օր առաջ, ապա այդ ժամանակ մեզ լրացուցիչ ժամանակ կպահանջվի կարևորագույն օրենսդրական ակտն ընդունելու համար: Բայց եթե մենք կարողանանք առաջընթացի հասնել ավելի վաղ, ապա դա, հնարավոր է, հարկավոր չի լինի», – ասել է նախարարը:

Հանթը նաև ընդունել է, որ այսօրվա իրականությունն այնպիսին է, որ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունների շարունակման տարբերակը մինչև մարդի վերջ հնարավոր է երևում:

Փոխանցում է aysor.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ