fbpx
Աշխարհ

Կանադայում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել. բախվել է 50 մեքենա

Կանադայի Քվեբեք նահանգում ավտոմայրուղիներից մեկում տեղի է ունեցել ավտոմեքենաների զանգվածային բախում: Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ պատահարի մեջ է հայտնվել միանգամից մոտ 50 փոխադրամիջոց: Նախնական վարկածով վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են՝ ուժգին մրրիկը:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Մոնրեալի մերձքաղաքային շրջաններից մեկում, փոխանցում է ТАСС-ը: Զանգվածային բախման հետևանքով տուժել է մի քանի մարդ, որոնցից մի քանիսը հոսպիտալացման կարիք են ունեցել: Տուժածների մասին առավել ստույգ տեղեկություններ առայժմ չկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ