fbpx
Կառավարություն

Կառավարության նիստ. ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 12-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

– «ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,

– Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

– Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները, ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը հաստատելու և վերահսկող մարմին սահմանելու մասին եւ այլ հարցեր:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ