fbpx
Սպորտ

Կարող ենք պայքարել ու անակնկալ մատուցել․ Մխիթարյանը՝ Ազգերի Լիգայում մեր մրցակիցների մասին

Երեկ հայտնի դարձան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի մրցաշարում։

Մենք ընդգրկված ենք B Լիգայում ու հանդես ենք գալու A խմբում՝ Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուկրաինայի հետ միասին։

Վիճակահանության արդյունքները մեկնաբանել է ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն։

Մխիթարյանը նշել է, որ սա ամենահեշտ խումբը չէ, բայց կարող էր ավելի բարդ լինել։ Ֆուտբոլիստի խոսքով՝ մենք Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում, Շոտլանդիայի ծանոթ չենք, իսկ Ուկրաինային կրկին շատ լավ ենք ճանաչում։

Մեր ընտրանու ավագանը վստահություն է հայտնել, որ կարող ենք պայքարել այս հավաքականների դեմ ու անակնկալ մատուցել նրանց։ Նա նշել է, որ եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, դա էլ վատ արդյունք չի լինի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ