Սննդաբան Նուրիա Դիանովան ասել է, որ սննդակարգում ֆրուկտոզայի ավելցուկը կարող է վնասել լյարդին։ Փորձագետը բացատրել է, որ թեև ֆրուկտոզան մի փոքր ավելի օգտակար է շաքարից, վնասի բացակայության թյուր պատկերացում կա, որը հանգեցնում է նորմայից շատ օգտագործման:
Նրա խոսքով՝ կանանց խորհուրդ է տրվում 150-200 գրամ հատապտուղ կամ միրգ ուտել, իսկ տղամարդկանց՝ 200-250 գրամ։
«Պետք է սահմանափակել չրերի օգտագործումը։ Դրանց քանակը պետք է լինի 3-4 անգամ քիչ, քան մրգերի սովորական չափաբաժինը։ Այսինքն՝ մոտավորապես 50 գրամ»,- ասել է Դիանովան Sputnik-ին տված հարցազրույցում։
Օրգանիզմում ֆրուկտոզայի ավելցուկից խուսափելու համար, ըստ բժշկի, սննդակարգում պետք է սեզոնային հատապտուղներ ու մրգեր ներառել, սակայն խաղող մեկ անգամվա ընթացքում պետք է ուտել 100 գրամից ոչ ավելի։

