Անհատ ձեռնարկատեր Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Պետություններ կան աղբը 100 տոկոս վերամշակում են, իսկ զուգահեռ իրականության մեջ Հրազդանում կառուցում են սանիտարական աղբավայր, որի վրա պետք է ծախսեն 11 միլիոն եվրո, որից 5,5 միլիոնն էլ վարկով է վերցված։
Ծանոթություն. սանիտարական աղբավայրը դա ընդամենը սովորական զիբիլանոց է՝ ուղղակի մի քիչ «տյունինգ» արած, դե ցանկապատերով, ջրահեռացման համակարգով և այլն։ Բայց փաստն այն է, որ աղբը տանելու են էլի լցնեն մի տեղ ու հետո վերջում ծածկեն հողի շերտով»։