fbpx
Կրթություն

Ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են․ ԿԳՄՍ նախարար

Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:

Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:

Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: Որոշումը կայացվում է առողջապահության նախարարի ցուցումով»,- ասված է նախարարի գրառման մեջ։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158730701263501

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ