Ճապոնիայի սեղանի թենիսի բաց առաջնությունը չեղյալ է հայտարարվել։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։
Այն նախապես ծրագրված էր ապրիլի 21-ին, իսկ հետաձգվելուց հետո նախատեսվում էր այն անցկացնել այս տարվա ընթացքում։
Նշենք, որ Japan Open-ը համարվում է սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային սերիայի փուլերից մեկը։
Հիշեցնենք, որ ճապոնիայում շարունակում են դեռևս պահպանվել սահմանափակումները ու դեռևս 129 երկրի քաղաքացիների մուտքն արգելվում է Ճապոնիա։