Ռուսաստանի արևլյան մասում գտնվող Խաբարովսկ քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են։
РБК-ի հաղորդմամբ՝ զանգվածային հանրահավաք է կազմակերպվել՝ ի պաշտպանություն նահանգապետ Սերգեյ Ֆուգալի։
Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր հուլիսի 9-ին ու մեղադրվում է մի շարք ձեռներեցների սպանության կազմակերպման համար։
Ըստ աղբյուրի՝ վերջին հանրահավաքին մասնակցել է շուրջ 1500 մարդ։