Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով՝ «Սովորելու ժամանակն է»:
Նշենք, որ նա պատրաստվում է փաստաբանի որակավորման քննություններին։ Քրեական իրավունքի ոլորտում խորանալու հեռանկարը ոգեշնչել էր իրապատում շոուի աստղին սկսել պատրաստվել փաստաբանի որակավորման քննություններին:
Ապրիլին Քիմը Vouge-ի հետ զրույցում հայտնել էր, որ ուսանում է փաստաբանների մոտ, և հույս ունի, որ 2022 թվականին կկարողանա հանձնել քննությունը և փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալ:
