fbpx
Աշխարհ

Կոլումբացի դիվանագետները ոտքով լքել են Վենեսուելան

Կոլումբացի 4 հյուպատոսներ լքել են Վենեսուելայի տարածքը։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Լքելով Վենեսուելան, որը հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հյուպատոսները սահմանը հատել են ոտքով։ Դիվանագետները գլխավորել են կոլումբիական հյուպատոսարանները, որոնք գտնվում են Սան-Անտոնիոյում, Սան-Կրիստոբալում, Պուերտո-Այակուչոյում և Սան-Կառլոս-դել-Սուլիայում։

Փետրվարի 23-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին և դիվանագետներին 24 ժամ տվել երկիրը լքելու համար։

Նման որոշումն ընդունվել է ամերիկյան մարդասիրական օգնությունը Վենեսուելա մատակարարելու փորձերում Բոգոտայի ակտիվ մասնակցության պատճառով։

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ