Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը մարզում։
«Նոյեմբերի 4-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 364 նոր դեպք, առողջացել է 347 հոգի, 115 հոգի բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում, 19 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 43 հոգի՝ ծանր, 589 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 14 մահ։
- Եվրոպայում կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում Է աճել
- ՌԴ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսի լյամբդա շտամով վարակման դեպք
Այս պահի դրությամբ մարզում պատվաստվել է 30 118 հոգի, որից առաջին դեղաչափն ստացողները՝ 21 542 հոգի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

