fbpx
Աշխարհ

Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով

«Газеты.Ru»-ի հաղորդմամբ՝ Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ երկրում համաճարակի արագ տարածման պատճառով ձեռնարկվում են բուռն միջոցառումներ՝ ուղղված նրան, որ ռուսներին խրախուսեն խիստ նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

«Հիմա իրավիճակը վերահսկողության տակ է՝ չնայած այսպիսի տխուր դինամիկային»,- ասել է Պեսկովը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 369 313 դեպք: Ընդհանուր առմամբ գրանցվել է 23 723 մահ, բուժվել է 1 056 582 մարդ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ