fbpx
Կրթություն

Մեկնարկում է Լավագույն դպրոցական խոհարար մրցույթը․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ը հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի նախաձեռնությամբ մեկնարկում է «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը:

«Մրցույթի հիմնական գաղափարներն են արժևորել դպրոցի խոհարարի մասնագիտության կարևորությունը և ոգեշնչել դպրոցականների համար սնունդ պատրաստող անձանց, որպեսզի նրանք ստեղծագործ մոտեցում ցուցաբերեն աշխատանքին։

Մրցույթին կարող են մասնակցել «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրում ընդգրկված ՀՀ ութ մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիք և Լոռի) դպրոցների ճաշարանների բոլոր աշխատակիցները։

Մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ որակավորման մրցաշար և եզրափակիչ։ Որակավորման փուլից հետո ընտրված հինգ հաղթողները կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ։

Մրցույթի հաղթողներն արժեքավոր մրցանակներ ու մասնակցության հավաստագրեր կստանան, իսկ նրանց կողմից մրցույթին ներկայացված ուտեստները կդիտարկվեն դպրոցական ճաշացանկում ընդգրկվելու համար։

«Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթին մասնակցելու համար հայտը պետք է ուղարկի դպրոցը՝ ներկայացնելով իր խոհարարի հայտադիմումը։

Որակավորման մրցաշարը կմեկնարկի 2022 թ․ ապրիլի 18-ին և կավարտվի հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին։

Եզրափակիչ փուլի մասնակիցների առաջադրումը տեղի կունենա 2022 թ․ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2022 թ․ դեկտեմբերին։

Մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք գրավոր ուղղել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ [email protected]։

Մրցույթին կարող եք հետևել նաև հետևյալ ֆեյսբուքյան էջում, որպեսզի բաց չթողնեք կարևոր իրադարձությունները։

Խոհարարների մրցույթը Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր մասը կդառնա։ 2014 թ․-ից ի վեր ՊՀԾ-ի տրամադրած 6 տեսակի չոր սննդի շնորհիվ մարզերի դպրոցները տաք սնունդ են տրամադրում տարրական դասարանների երեխաներին։ Զուգահեռաբար մարզերը «Դպրոցական սնունդ» ծրագրի մթերային մոդուլից տեղափոխվում են Ազգային ծրագիր և սկսում աշխատել դրամային մոդուլով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով պետական բյուջեից ստանալով ֆինանսավորում։ Հաջողությամբ իրականացվող և նորանոր մարզեր ընդգրկող ծրագրի նպատակն է պետության ֆինանսավորմամբ տարրական դասարանների աշակերտներին հավասարակշռված, տաք սնունդ տրամադրելը։ Այս պահին Ազգային ծրագիր է անցել ութ մարզ. 2-ում դեռևս ծրագիրն իրագործվում է ՄԱԿ ՊՀԾ աջակցությամբ։

2017 թ․-ից դպրոցների խոհարարները պարբերաբար վերապատրաստվել են դպրոցական սննդի անվտանգ պատրաստման տեխնոլոգիաների բնագավառում։ «Լավագույն դպրոցական խոհարար» մրցույթը Հայաստանի տարբեր դպրոցների խոհարարներին դպրոցական սննդի պատրաստման, ձևավորման և մատուցման գործում իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու հնարավորություն կընձեռի։ Այդ սնունդը պետք է համապատասխանի դպրոցական անվտանգ սննդի բոլոր չափորոշիչներին և սիրված լինի երեխաների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ