Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնայի»` «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (0-4) Լիոնել Մեսսիի և Նեյմարի միջև խոսակցություն էր եղել, որի մասին առավել մանրամասն հայտնել է France Football-ը:
«Միայն միասին կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգան: Ես ուզում եմ, որ դու վերադառնաս: Երկու տարի հետո ես կհեռանամ, դու կմնաս մենակ և կզբաղեցնես իմ տեղը». այսպես է գրել արգենտինացին Նեյմարին:
Նշեմ նաև , որ Նեյմարը 2013-ից 2017 թվականներին խաղացել է «Բարսելոնայի» կազմում, որից հետո 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ: Չնայաց նրան , որ հարձակվողը չի թաքցնում իր ափսոսանքը նման որոշման համար և ցանկություն է հայտնում կատալոնական թիմ վերադառնալ, այնուամենայնիվ Բարսելոնան ի զորու չէ ապահովել ֆրանսիական ակումբին նման գումարով: