fbpx
Սպորտ

ԱՊԼ․ Լիվերպուլը շարունակում է մնալ անպարտելի․ Չելսին զիջեց տանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացավ «Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը։

Խաղի առաջին կեսում հյուրերը լուրջ հայտ ներկայացրեցին հաղթանակի։ Նախ 14-րդ րոպեին «Լիվերպուլին» հաշվի մեջ առաջ մղեց Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, իսկ 30-րդ րոպեին ձեռք բերած առավելությունն ամրապնդեց Ֆիրմինոն։ Մինչև ընդմիջում այլ գոլեր չգրանցվեցին։

2-րդ կեսի 71-րդ րոպեին Նգոլո Կանտեն կրճատեց հաշիվը՝ այն դարձնելով 1-2, բայց «Չելսիի» խաղացողներին ավելին անել չհաջողվեց ու լոնդոնյան ակումբը պարտություն կրեց սեփական հարկի տակ։

Այսպիսով՝ «Լիվերպուլը» շարունակում է անպարտելի մրցախաղերի շարքն ԱՊԼ-ում ու 6-րդ տուրից հետո 18 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

https://www.youtube.com/watch?v=_Yze0KiXJFI

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ