fbpx
Աշխարհ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը անհանգստացած է Սիրիայում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրմամբ, ուստի կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին նշված է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռազմական իրավիճակի սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարն անհանգստացած է ռազմական գործողությունների մասշտաբներով և հաղորդագրություններով այն մասին, որ հարձակումներ են լինում տարհանման ուղիների վրա, որոնց միջոցով խաղաղ բնակիչները փորձում են լքել երկրի հյուսիսը:

«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչության պաշտպանության և տեղաշարժի ազատության ապահովման իրենց պարտավորությունների մասին»,-հայտարարել է նա։

Նշվում է նաև, որ վերջին շրջանում ռազմական սրացումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ զոհերի և առնվազն 80 հազար խաղաղ բնակիչների տեղահանման, ընդ որում՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում 30 հազար մարդու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ