Էկո

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել լուծել կլիմայի փոփոխության խնդիրները

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկրներին և ընկերություններին կոչ է արել լուծել կլիմայի փոփոխության խնդիրները՝ հայտարարելով, որ այդ անելու անկարողությունը կհանգեցնի տնտեսական աղետի։ Այս մասին հաղորդում է AP-ն։

Ելույթ ունենալով Մադրիդում կլիմայի հարցով հանդիպմանը՝ Գուտերեշն ասել է, որ մտավախություններն այն մասին, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցառումները կհանգեցնեն գոյություն ունեցող ոլորտների քայքայմանը, անտեսում են կանաչ տնտեսության հնարավորությունները։

Նա օրինակ է բերել մի հետազոտություն, որն ապացուցում է, որ մինչև 2030թ․ ցածրածխաջրային տնտեսությանն անցումը ամբողջ աշխարհում կարող է ստեղծել 65 մլն նոր աշխատատեղ և 26 տրիլիոն դոլարով արագացնել աճը։

Գիտնականներն ասում են, որ երկրները պետք է մինչև 2050թ․ դադարեցնեն հանքային վառելիքի օգտագործումը, որ գլոբալ ջերմաստիճանը այս հարյուրամյակում 1,5 աստիճանից չբարձրանա։

«Այդ անցումը պետք է կատարվի, որ բոլորին օգուտ բերի։ Եվ առանց այդ անցման, ինչպես ասացի, ողջ կմնան միայն ամենահարուստները»,-ասել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ