fbpx
Խորհրդարան

Մենք որևէ կերպ չենք կանգնեցնելու խորհրդարանի աշխատանքը. Մակունց

Այսօր` հունիսի 1-ին, Ազգային ժողովում քննարկվում է խորհրդարանի նիստերը հեռավար անցկացնելու հարցը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարց ուղղվեց, թե արդյո՞ք հնարավոր է ԱԺ նիստերը անցկացնել հեռավար:

Մակունցը պատասխանեց, որ ոչ միայն այս համավարակն է պատճառ հանդիսացել, որ սկսեն մտածել նաև անհրաժեշտության դեպքում հեռավար նիստեր կազմակերպելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:

«Այս պահին մտածում ենք, թե ինչպես դա անել, որովհետեւ կան որոշակի խոչնդոտներ: Միայն դրանից հետո կտեսնենք: Մենք որևէ կերպ չենք կանգնեցնելու խորհրդարանի աշխատանքը, շարունակելու ենք աշխատել»,-նշել է Մակունցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ