fbpx
Արցախ

Մարտակերտցիները թույլ չեն տվել՝ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ

Facebook-ի օգտատեր Ապրես Բեկլարյանը իր էջում գրել է, որ մարտակերտցիները չեն թողել ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ։ Գրառմանը կից հրապարակել է նաև լուսանկար ու տեսանյութ:

«Ուրեմն՝ արդեն երկու օր ա՝ ինչ ադրբեջանական ֆուռերի այս շարասյունն Ակնայից (Աղդամ) գալիս ա, Մարտակերտի մեջով գնում արդեն իրենցը դարձած Քարվաճառ: Էսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել են ու ասել, որ էդպես ա՝ Քարվաճառի ճանապարհն էլ մեր համար բացեք, որ մենք էլ այդ ճանապարհով գնանք-գանք Երևան, բայց ադրբեջանցիները չեն համաձայնել ու մերոնք էլ թե բա՝ «կակոյ պրիվետ՝ տակոյ ատվետ» ու փակում են, չեն թողնում, որ սրանք այդ ճանապարհով գնան Քարվաճառ:

Նկարում քանի ժամ արդեն մնացած թուրքերի բեռնատարներն են, իսկ վիդեոյի մեջ հետ են դառնում ու գնում նորից Ակնա (Աղդամ)՝ չկարողանալով այդ ճանապարհով գնալ, հա, ու ավելացնեմ, որ ընդամենը մոտ 10-15 կմ էր, մինչև հասնեին Մադաղիսի մատույցները, որտեղից արդեն իրենց տարածքն ա։

Հ.Գ. Դժվար թե առանց մերոնց դաբռոյի այդքան ճանապարհը սենց ազատ կգային, որ գնան Քարվաճառ, բայց, ոնց հասկանում եմ, հեսա Ալիևն այստեղ մի քանի հոգու պրեմիա չի տալու՝ էտ ֆակտ ա:

Հ.Հ.Գ. ու էս էլ ապացույց, որ մենք պարտվող, թույլ ու վախկոտ ժողովուրդ չենք։ Ու մեկ էլ եսիմ ինչ պաշտոնյաներ թող չասեն, որ Արցախում ամեն ինչ արդեն լավ ա և արցախցիներն ապահով են ու ավտանգ»,- ասված է գրառման մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ