Իմ կարծիքով՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է. Նիկոլ Փաշինյան

Հրապարակող՝

Nikol Pashinyan

Ամենադիտվածներ

ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով դատարանի կողմից ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի հանդեպ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մասին հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ սա մեզ չի հուսահատեցնում, գնալու ենք առաջ։

«Իմ կարծիքով՝ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, թեև չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորներն ինչ կարգավիճակ ունեն հիմա»,-։ «Ի վերջո, այդ նյութերը կան, չեն այրվելու, ենթադրում եմ՝ X պահին դրանք կարող են ունենալ այնպիսի կարգավիճակ, որ կարող են հրապարակվել, և կտեսնեք, որ այդ գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է։ Իսկ թե որ հոդվածն է սահմանադրական, որը՝ ոչ, դա ուրիշ թեմա է, իմ գործառույթի մեջ չի մտնում իրավական գնահատականներ հնչեցնելը, դա իրավաբանների գործն է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենաթարմ