ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է ընտրությունների ընթացքին։
Նրա խոսքով՝ ժամը 11:00-ի դրությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 12,2 տոկոսը կամ 316291 քաղաքացի։
Հետաքրքրական է, որ այս ընտրություններին՝ ժամը 11-ի դրությամբ մասնակցողների թիվը շուրջ 3,5 տոկոսով ավելի է նախորդ՝ 2018 թվականի ընտրությունների նույն ժամանակահատվածում քվեարկողների թվի տոկոսից։