Առաջիկայում կարող են դադարեցվել Սերբիայից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների մատակարարումները։
Այս մասին հայտնել է Սերբիայի տնտեսական պալատի տնօրենի օգնականը։
Նա նշել է, որ դա կարող է տեղի ունենալ քաղաքական իրավիճակի ու պատժամիջոցների հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով։
Նրա խոսքով՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետագա սրումը ազդում է Սերբիայի արտահանման ներուժի վրա։