Սպորտ
13:30 21/03/2020

Մենք կարանտինում ենք ու չենք կարող լքել տունը․ Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Instagram-ի իր էջի պատմություններ բաժնում տեսանյութ է տեղադրել, որում խոսում է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Ես մնում եմ տանը ու չեմ սեղմել որևէ մեկի ձեռքը արդեն բավականին երկար ժամանակ։ Անկեղծ, ես առհասարակ իմ ձեռքերը հաճախ եմ լվանում, ինչպես հիմա մենք պարտավոր ենք։

Կարծում եմ՝ հիմա միմյանց օգնելը կարևոր է քան երբևէ։ Մանավանդ պետք է օգնել տարեց սերնդին։ Նրանք ռիսկի գոտում են, ու մենք պետք է օգնենք նրանց՝ պահելով երկու մետրի հեռավորություն ու չսեղմելով նրանց ձեռքը։

Մենք կարանտինում ենք ու չենք կարող լքել տունը։ Խնդրում եմ բոլորին լրջորեն մոտենալ սրան», – ասել է Ֆեդերերը։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ