Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում ադրբեջանական Զինված ուժերին պատկանող մեքենա է շրջվել։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ պատահարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել։ Նրանցից մեկը Եվլախի, իսկ մյուսը՝ Մինգեչաուրի շրջանից է։