fbpx
Սպորտ

Մեսսին հետաքրքիր ցուցանիշ է գրանցել Լա Լիգայում

Արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին «Բետիսի» հետ խաղում փոխարինման դուրս եկավ ու դարձավ գոլի հեղինակ։

Սա արդեն 27-րդ խաղն էր, երբ «Բարսայի» կազմում Մեսսին փոխարինման է դուրս գալիս ու գոլ է հեղինակում։

Այս ցուցանիշով նա Լա Լիգայում երկրորդն է ու հետ է մնում միայն Ժուլիո Սանիլասից, ով փոխարինման դուրս գալուց հետո 28 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Բետիս» դիմակայությունը կայացավ այս գիշեր։ Կատալոնական ակումբը կարողացավ համառ պայքարում հաղթել 3-2 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ