ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին ամբողջությամբ ապաքինվել է, որի շնորհիվ կկարողանա հանդես գալ Արգենտինայի հավաքականի կազմում՝ առաջիկա 2 խաղերում։
Նոյեմբերի 13-ին սպասվում է Արգենտինա-Ուրուգվայ դիմակայությունը, որում Մեսսիի լինելը հարցականի տակ էր մինչ այս։ Սակայն նա մարզում է անցկացրել հավաքականի ընդհանուր խմբի հետ ու ոչ մի անհարմարություն չի զգացել։
Այս մասին գրում է Tyc Sports-ը։
Նշվում է, որ Մեսսին միանշանակ կլինի Արգենտինայի կազմում, ուղղակի հարց է․ կխաղա՞ հենց մեկնարկից, թե՞ դուրս կգա փոխարինման։
