fbpx
Սպորտ

Մեսսին պաշտոնական գոլերի թվով շրջանցեց Պելեին

ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին պաշտոնական գոլերի թվով շրջանցեց բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեին։

Այս մասին հայտնում է RSSSF պորտալը։

Նշվում է, որ Մեսսին ՊՍԺ-ում իր վերջին դուբլից հետո պաշտոնական գոլերի քանակը հասցրեց 758-ի, մինչդեռ Պելեն պաշտոնապես խփել է միայն 757 գոլ։

Ըստ տվյալ պորտալի՝ պաշտոնական գոլերով առաջատարը Ավստրիայի և Չեխոսլովակիայի հավաքականի նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանն է, ով հեղինակել է 805 գոլ։ Նրան նախորդում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

Հատկանշական է, որ այս պորտալի տվյալները ոչ բոլորի կողմից են միանշանակ ընդունվում։ Օրինակ, «Սանթոսում» համարում են, որ Պելեն միայն իրենց կազմում հեղինակել է 1091 գոլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ