fbpx
Քաղաքականություն

Հրաժարական է տվել Մեղրիի համայնքապետը

Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Զաքարյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է նաև այն պատճառով, որ պատրաստվում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Մեր հարցին՝ արդյոք Զաքարյանի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, փոխքաղաքապետն արձագանաքեց, որ նա իր կամքով է հրաժարական ներկայացրել։

Արմեն Սամվելյանը հայտնեց, որ ինքը նույնպես շուտով կհեռանա պաշտոնից, իսկ մինչև այդ նա կփոխարինի Մխիթար Զաքարյանին։

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ