Սպորտ

Մեզանից խլեցին այն, ինչին մենք արժանի էինք․ Ալեգրի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 19-րդ տուրի Խաղում «Ատալանտայի» հետ ոչ-ոքին (3:3) և կիսվել այն կարծիքով, որ իր թիմը մրցաշարային աղյուսակում զրկվել է 15 միավորից։

Թուրինյան ակումբը պատժվել է ֆինանսական խարդախության համար։

«Տղաները հիանալի հանդիպում անցկացրին տաղանդավոր և ֆիզիկապես ուժեղ մրցակցի դեմ: Դժվար էր կենտրոնացվածությունը պահպանելը, բայց մեր խաղացողները դրսևորեցին պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն և արդյունքի հասնելու ցանկություն։

Պետք է շարունակես անել քո գործը խաղադաշտում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին նրանց արածի համար, քանի որ ֆիզիկապես ցավալի է տեսնել, թե ինչպես է թիմը կտրուկ իջնում ​​առաջին եռյակից տասներորդ հորիզոնական: Այնպիսի տպավորություն է, որ մեզանից խլեցին այն, ինչին մենք արժանի էինք։ Ֆուտբոլիստներն ու անձնակազմը մեծ աշխատանք են կատարել, պետք է շնորհակալություն հայտնել նրանց:

Չգիտեմ՝ կարող ենք արդյոք հիմա Չեմպիոնների լիգա մտնել: Կարծում եմ՝ դրա համար պետք է հավաքել մոտ 71 միավոր։ Հեշտ չի լինելու, քանի որ այս մրցաշրջանում, բացի առաջնությունից, ունենք երկրի գավաթն ու Եվրոպա լիգան, ուստի քայլ առ քայլ առաջ ենք գնալու։ Դժվար է ինչ-որ բան կանխատեսել այդքան երկար ժամանակահատվածում։ Մենք ունեինք 38 միավոր։ Եթե ​​մեզ չտուգանեին, մնացած առաջատարների հետ միասին կհայտնվեինք աղյուսակի վերևում։ Ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ առաջատար «Նապոլին» անհավանական մրցաշրջան է անցկացնում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ