Իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 86 կգ քաշային ազատոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Վերջին գոտեմարտում Մարկոսյանի մրցակիցըՎրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայիսուրաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 2-3 հաշվով։
Մարկոսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6-4 հաշվով հաղթանակ էր տարել շվեդ Մոհամեդ Սարդար Տիմորիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում մեր ըմբիշն ընդամենը 50 վայրկյանում 10-0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել իսպանացի Սանտյագո Սանչես Վարելայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 6-2 հաշվով հաղթել էր բուլղարացի Յարասլաուի Յադկուսկիին, իսկ կիսաեզրափակչում՝ ռուս Սլավիկ Նանիևին՝ 6-4։
Այսօր ոսկե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, իսկ երեկ բրոնզե մեդալներ էին նվաճել 79 կգ քաշային Արման Ավագյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։