fbpx
Երևան

Նոր 211 ավտոբուսները մինչև հոկտեմբերի 20-ը կլինեն Երևանում

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ կապված նոր 211 ավտոբուսների հետ։

Մարությանը նշեց, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում, իսկ 10 օրվա ընթացքում արդեն՝ Երևանում։

Մարությանն ասաց, որ այս 8,6 մետրանոց նոր ավտոբուսները մասամբ փոխարինելու են արդեն եղած ավտոբուսներին, մասամբ էլ ծառայելու են նոր երթուղիներում։

Քաղաքապետի խոսքով՝ սա բարեփոխումների անցումային փուլերից է, իսկ վերջնարդյունքում ներդրվելու է շուրջ 850 ավոտբուսից բաղկացած նոր տրանսպորտային ցանց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ