Մխիթարյանը շարունակում է փայլել Ռոմայի կազմում․ կրկին գոլ ու գոլային փոխանցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Երեկ իտալական «Ռոման» Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակներում մրցեց առաջնության ետնապահ «Կրոտոնեի» հետ ու հաղթեց վերջինիս 3-1 հաշվով։

Հանդիպմանն իր մասնակցությունն ունեցավ նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղի ընթացքում դարձավ գոլի (11-մետրանոցից) ու գոլային փոխանցման հեղինակ։

Ա Սերիայի այս մրցաշրջանի ընթացքում Մխիթարյանն արդեն 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, որով լավագույնն է «Ռոմայի» կազմում։ Իսկ գոլ գումարած փոխանցում տարբերակում նրան հետապնդող Ջորդան Վերետուն հետ է Մխիթարյանից 7 կետով (15-նն ընդդեմ 8-ի)։

Ամենաթարմ