ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հիշեցնում է, որ ս/թ․հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։
«Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում 3770-ից մինչև 4279-ը համարի ներքո գրանցված քաղաքացիները (shorturl.at/hxNZ2) կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։
Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 7-ը (ժամը՝ 11։00-ն)։
Հիշեցնենք, որ ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1157487607969708/?type=3&theater