Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթներ չեղյալ են հայտարարվել և հետաձգվել:
Մոսկվայի ժամանակով 10.05-ի տվյալներով` «Վնուկովոյում» հետաձգվել են յոթ թռիչքներ, երկուսն էլ չեղյալ են հայտարարվել:
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է չորս թռիչք, իսկ 7-ը՝ չեղյալ հայտարարվել:
«Շերեմետևո» օդանավակայանում վեց չվերթ է հետաձգվել:
«Ժուկովսկի» օդանավակայանի ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկություններ չկան: