fbpx
Աշխարհ

Մոտ 180 սպա կկալանավորվի Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման հրաման է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման գործողությունը կատարվում է Թուրքիայի 49 նահանգում: Կասկածյալների մեջ 108 գործող լեյտենանտներ և ավագ լեյտենանտներ կան, ինչպես նաև F-16 կործանիչների վեց օդաչու: Արդեն ձերբակալված է 115 մարդ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ